Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը։ «Մենք լիովին մերժում ենք մեր երկրի հասցեին հնչեցված զրպարտությունը մի հանցավոր ցանցի կողմից, որի ձեռքերին է Գազայի 75 հազար անմեղ բնակիչների՝ հիմնականում երեխաների ու կանանց արյունը»,- ասել է Էրդողանը։               
 

Ընտրվել է Հռոմի նոր Պապ

Ընտրվել է Հռոմի նոր Պապ
14.03.2013 | 00:53

Քիչ առաջ Սիքստինյան կապելայի ծխնելույզից բարձրացավ սպիտակ ծուխ։ Դա նշանակում է, որ կարդինալներն ընտրել են կաթոլիկ եկեղեցու նոր առաջնորդի։ Նշենք, որ կաթոլիկ եկեղեցին աշխարհում ունի ավելի քան 1 միլիարդ 200 միլիոն հետևորդ։ Կապելայի առաջ հավաքված հավատացյալները ցնծում են։ Ղողանջում են զանգերը։ Հռոմի նոր Պապի անունը հայտնի կլինի շատ շուտով։

Դիտվել է՝ 2041

Մեկնաբանություններ